Համագործակցություն

Printik կազմակերպությունը առաջարկում է փոխշահավետ համագործակցության երկու հիմնական տարբերակ:

Մենք առաջարկում ենք Ձեռք բերել մեր ապրանքատեսակները շուկայականից համեմատաբար ցածր գներով` վերավաճառելու նպատակով շարունակական կամ մեծածախ գնումների դեպքում:

Դուք կարող եք առաջարկել մեզ ապրանքատեսակներ, որոնք կցանկանայիք վաճառել մեր կայքի օգնությամբ, որից հետո մեր մասնագետները կստուգեն դրանց որակը և համապատասխանելիությունը: Ապրանքատեսակը հավանությանն արժանանալուց հետո կտեղադրվի մեր կայքում վաճառքի նպատակով: Ապրանքատեսակները պետք է լինեն յուրօրինակ և կայքին համապատասխան: Մեր աշխատակիցները կմշակեն Ձեր տրամադրած  տեղեկատվությունը և կպատրաստեն սոցիալական ցանցերում և կայքում տեղադրելու համար:   Համագործակցությունը Printik-ի հետ Ձեզ կընձեռի բազում առավելություններ, որոնցից են՝ առաքում, առցանց վճարման համակարգ, հաճախորդների սպասարկում և խորհրդատվություն, վաճառքի ծավալի ավելացում, դիզայն… Վերոնշյալ առավելությունները ավելի արդյունավետ կդարձնեն մեր ընդհանուր աշխատանքը:  Մենք հետաքրքրված ենք նոր գործընկերներ ձեռք բերելու հարցում և առաջարկում ենք համագործակցության մատչելի ու շահավետ տարբերակ: Մենք պարտավորվում ենք ապահովել առավելագույն դիտումներ և կատարել մեր աշխատանքը նախօրոք որոշված ժամկետներում: Համագործակցության այս տեսակը բիզնեսի առաջխաղացման ձև է, որը սեղմ ժամկետներում կարող է ապահովել զգալի արդյունքներ: Ցանկության դեպքում կարող եք զանգահարել 091 45 75 55, 060 52 54 44 հեռախոսահամարներով կամ կապ հաստատել սոցիալական կայքերի և էլ. Փոստի միջոցով: