Մեր մասին

Հաճախ չկարողանալով մատուցել վառ և տպավորիչ անակնկալներ, մենք սահմանափակվում ենք միայն երախտագիտություն առաջացնող նվերներով:

Առաջնորդվելով այն սկզբունքով, որ մեզանից յուրաքանչյուրն ունի յուրօրինակ ճաշակ` մենք ընձեռում ենք Ձեզ այն ընդգծելու հնարավորություն: Եղեք ինքնատիպ, զարմացրեք Ձեր մտերիմներին չկրկնվող նվերներով, իսկ Printik-ը կօգնի իրագործել Ձեր ամենահամարձակ մտահղացումները:

Printik.am-ը Ձեզ հնարավորություն է տալիս ստեղծել Ձեր ոճին և մտահղացումներին  համապատասխան իրեր` ավելացնելով Ձեր նկարներն ու գրառումները: Դուք կարող եք պատվիրել հետևյալ ապրանքատեսակները` շապիկներ, գլխարկներ, բաժակներ, ափսեներ, Puzzle-ներ, անձեռոցիկներ,  գրիչներ, կրակայրիչներ, դրոշներ, բարձեր, մկնիկի գորգեր, ժամացույցներ, փուչիկներ և բանալիների կախազարդեր (брелок):

 Մեր կայքը առաջարկում է ծառայությունների մի ամբողջ փաթեթ, որը իր մեջ ներառում է պատվերի ընդունում, պատրաստում և առաքում:

Ձեր նվերը կլինի գնահատված ոչ միայն ցուցաբերված ուշադրության, այլ նաև վառ երևակայության և յուրահատուկ ոճի համար: Մեր աշխատակազմը  միշտ պատրաստ է լսել Ձեր առաջարկներն ու հարցերը և օգնել կատարել ճիշտ ընտրություն: