Նորություներ
Շատ դիտվածներ
741
04
06/14

Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնություն

Ֆուտբոլ (անգլ.՝ football, բառացի՝ «ոտքի գնդակ»), մարզաձև, աշխարհի ամենատարածված և ամենասիրված խաղերից մեկն է։ Ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը և անառիկ պահել իրենցը։

Պատմաբանները պարզել են, որ ֆուտբոլ խաղացել են մ.թ.ա. 2500 թվականից։ Մարզախաղի գոյության մասին վկայություններ կան աշխարհի շատ ժողովուրդների պատմության էջերում։ Օրինակ՝ Հին Հունաստանում տարածված էր գնդակով խաղը։ Իսկ առաջին գրավոր տեղեկությունը, որտեղ հիշատակվում է ժամանակակից ֆուտբոլ հիշեցնող խաղ, թվագրված է մ. թ. ա. 180 թվականով։ Պոլուքսի հունարեն բառարանում կան հետևյալ գրառումները՝ գնդակ խաղացողները բաժանվում են երկու թիմի՝ յուրաքանչյուրը նպատակ ունենալով գնդակը դուրս հանել մրցակցի կիսադաշտից։ Միաժամանակ մրցակիցներին թույլատրվել է ձեռքով խաղը, որն արդի ռեգբիի հատկանշական տարրերից է։

Հին Հունաստանում տարածված են եղել գնդակախաղի նաև այլ տարատեսակներ։ Հնարավոր չէ ստույգ ասել, թե անտիկ շրջանի որ գնդակախաղն է ժամանակակից ֆուտբոլի նախահայրը։ Բայց և այնպես, շատերն այն կարծիքի են, թե ֆուտբոլն իր ծագմամբ պարտական է հին հռոմեական«հարպաստում» խաղին, որը Մեծ Բրիտանիա և Եվրոպա են բերել Հուլիոս Կեսարի լեգեոներները։

Գնդակախաղով զբաղվել են նաև աշխարհի այլ երկրներում։ Օրինակ՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերում Չինաստանում գոյություն է ունեցել մի խաղ, որն ինչ-ինչ տարրերով ֆուտբոլ է հիշեցրել և զինվորական պատրաստության բաղադրիչներից էր։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկվել է 27 խաղացող, որոնցից 15-ը կատարել են հարձակվողի, մյուսները՝ պաշտպանի պարտականություններ, ապահովել են դարպասի անառիկությունը դիմային գծի ողջ երկայնքով։ Մ.թ.ա. 206 թվականից մինչև մ.թ. 25 թվականը գրավոր աղբյուրներում հիշատակվում է «չժու-կէ» խաղը։ Չժու նշանակում է հարվածել ոտքով, իսկ կե՝ փքված կաշվե գնդակ։  14 քառակուսի մետր տարածքով հրապարակում տեղաբախշված ութ խաղացողները, պահպանվելով հաստատված կանոնակարգը, գնդակը փոխանցել են մեկը մյուսին։

Մինչ այսօր Իտալիայում պահպանվել է միջնադարյան «կալ չիե» խաղը, որը, ըստ ավանդույթի, տարին երկու անգամ՝ մայիսի առաջին կիրակի օրը և հունիսի 24-ին, խաղացել են Ֆլորենցիայում։ Թիմերը կրել են «Բյանկա» (սպիտակներ) և «Ռոսսի» (կարմիրներ) անունները։

Սակայն ներկա ֆուտբոլի հայրենիքը համարվում է Անգլիան, որտեղ և մշակվել են ներկա ֆուտբոլի կանոնները։ Ֆուտբոլային առաջին ակումբը` <<Շեֆիլդ Յունայթեդը>>  և առաջին ազգային առաջնությունը հիմնվել են Անգլիայում։  1904 թ-ին հիմնադրվել է Ֆուտբոլային Միությունների Միջազգային Ֆեդերացիան՝ ՖԻՖԱ։ Առաջին միջազգային հանդիպումը տեղի է ունեցել 1902 թ-ին՝ Ավստրիա-Հունգարիա, Արգենտինա-Ուրուգվայ։  Ֆուտբոլը Օլիմպիական խաղերի ծրագրում մտցվել է 1900 թ-ից։ 1930 թ-ից սկսվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության, իսկ 1955 թ-ից՝ Եվրոպայի երկրների չեմպիոն թիմերի գավաթի, 1960 թ-ից՝ գավաթակիրների գավաթի, 1973 թ-ից ՈՒԵՖԱ-ի  գավաթի կանոնավոր հանդիպումները։

2014 թվականի առաջնությունը  ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունն է, որի եզրափակիչ   մրցաշարը կանցկացվի  2014  թվականի հունիսի 12-ից հուլիսի 13-ը Բրազիլիայում։ Մեկնարկային հանդիպումը կանցկացվի Սան Պաուլուում, իսկ եզրափակիչ հանդիպումը՝ Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում։ Առաջնության հաղթողը կմասնակցի Կոնֆեդերացիաների գավաթ 2017-ին, որը կանցկացվի Ռուսաստանում։

Ըստ մայրցամաքների աշխարհի առաջնության անցկացման ռոտացիոն սկզբունքի  2014թ. առաջնության եզրափակիչ մրցաշարը պետք է անցկացվեր Հարավային Ամերիկայում, և Բրազիլիան միակ թեկնածուն էր։ Մնացած հարավամերիկյան երկրները հայտնեցին իրենց համաձայնությունը: Միայն Կոլումբիան էր, որ այդքան էլ համաձայն չէր ընտրության հետ և առաջարկում էր հենց իր թեկնածությունը, սակայն այն միանգամից մերժվեց, քանի որ 1986 թվականին Կոլումբիայում պետք է անցկացվեր աշխարհի առաջնությունը, բայց չկատարելով պարտականությունները, աշխարհի առաջնությունը տեղի ունեցավ Մեքսիկայում:

Բրազիլիան 5-րդ երկիրն է, որտեղ առաջնությունը կանցկացվի 2-րդ անգամ / Մեքսիկայից, Իտալիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից հետո/:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական լոգոն  ներկայացվել է 2010 թվականի հուլիսի 8-ին  աշխարհի գավաթի մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել Յոհաննեսբուրգում: Լոգոն ընտրվել է հանձնաժողովի կողմից, որի կազմի մեջ էին մտնում`  ճարտարապետ Օսկար Նիմեյերը,  դիզայներ Հանս Դոնները, մոդել Ժիզել Բյունդխեն, բանաստեղծ Պաուլո Կոելիոն, երգչուհի Իվետա Սանգալուն, 2014 թվականի աշխարհի առաջնության   կազմկոմիտեի նախագահ  Ռիկարդո Տեյշեյրան և  ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկը: Հաղթող դարձավ <<Ներշնչանք>>  անվանմամբ լոգոն:

Գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկը հայտարարել է, որ 2014 թվականի Աշխարհի գավաթի պաշտոնական գնդակը պատրաստվելու է Adidas-ի կողմից և կոչվելու է  Brazuca:

 


Tags: