Նորություներ
Շատ դիտվածներ
1349
07
02/14

Տպագրության զարգացման պատմությունը

Տպագրության ձևավորման պատմությունը սկիզբ է առնում մարդկության պատմության դեռ վաղ փուլերից: Գրի երեք հիմնական տեսակները ձևավորվել են

Եգիպտոսում, Բաբելոնում և Չինաստանում: Եգիպտացիները 4000 տարի առաջ պատմական փաստերը պատկերել են բուրգերի քարերի վրա: Գրավոր արձանագրություններ են պահպանվել նաև Բաբելոնի ավերակներում: Ավելի ուշ իրադարձություներ

ը,  հաղորդագրությունները և պաշտոնական փաստաթղթերը փորագրվել են քարերի և բրոնզյա սալիկների վրա: Մոմապատ փայտյա տախտակների վրա գրառումը սկսվել  է հնադարում և հասել մինչև միջնադար: Ակնհայտ է, որ քարը, կավը, մետաղը և փայտը գրելու համար լավագույն միջոցները չէին: Մեծ առաջընթաց էր պապիրուսի վրա գրելու մշակույթի ներմուծումը, որը սկիզբ է առել Եգիպտոսում: Պապիրուսի վրա ամենահին արձանագրությունը վերագրվում է մ.թ.ա. XXV դարին: Հույները և հռոմեացիները փոխառել են այդ մեթոդը եգիպտացիներից:

 Պապիրուսի հայթայթման և տարածման դժվարությունները նպաստեցին գրի նոր տեսակի` մագաղաթի կիրառմանը: Առաջին անգամ այն կիրառվել է մ.թ.ա. 2-րդ դարում Պերգամում Էվնիմոմ II թագավորի օրոք, որը մեծ գրադարան ստեղծելու համար կաշվի մշակման գործընթաց սկսեց: Մագաղաթը պապիրուսի համեմատ ավելի ամուր էր և օգտագործվում էր երկու կողմից: Սակայն և՛ պապիրուսը, և՛ մագաղաթը հարմար չէին գրքերի պատրաստման համար:

  Թղթի վրա տպագրությունը, որպես այդպիսին, սկզբնավորվել է  Չինաստանում և վերագրվում է մ.թ.ա. 153 թվականին Տանգ դինաստիայի կառավարան 

ժամանակ, չնայած որ տպագրության տվյալ մեթոդը մինչ այդ օգտագործվել էր գործվածքի վրա նկարների տպագրության համար: Թղթի համար հումք են ծառայել եղեգնի  մանրաթելը և թթենու փայտը: Թղթի արտադրության սկզբնավորումը թափանցեց նաև այլ ազգերի մշակույթների մեջ. մոտ IV դարում այն տարածվեց Թուրքմենսատանում, որտեղից էլ Պարսկաստան, Եգիպտոս և այլ երկրներ: Եվրոպայում թղթի արտադրությանը սկիզբ են դրել արաբները Իսպանիայում XI դարում:

  Չինացի հեղինակներից մեկը իր «Յուան Սիան Սան Ջի» գրքում նշել է, որ փայտյա տպագրական մեթոդը օգտագործվել է Բուդդայական սուրբ գիրքը գրելու համար 627-649թթ.: Ամենահին տպագրված գիրքը համարվում է չինական Բուդդայական սուրբ գիրքը, որը տպագրվել է փայտյա տպագրական  կաղապարի միջոցով 684-705թթ.: Այն հայտնաբերվել է Չինաստանի Կսինյան շրջանում 1906թ. և գտնվում է Տոկիոյի գեղագրության թանգարանում: Հյուսիսային Սոնգ դինաստիայի կառավարման ժամանակ օգտագործվել են պղնձյա թիթեղներ թղթադրամներ տպելու համար, ինչպես նաև պղնձյա սալիկներ` թղթադրամների վրա թվեր և խորհրդանիշեր տպելու համար:

Տպագրությունը Եվրոպայում ձևավորվել է մոտավորապես 1300-ական թվականներին, որպես գործվածքի վրա նկարների տպման մեթոդ: Կրոնական նպատակներով գործվածքի վրա տպագրությունը բավական մեծ մասշտաբների էր հասնում: Երբ թուղթը դարձավ համեմատաբար մատչելի, տպագրությունը սկսվեց օգտագործվել որպես կրոնական պատկերների կամ խաղաթղթերի պատճենահանման միջոց: Միջնադարում տպագրված գրքերը, որոնք իրենց մեջ ներառում էին պատկերներ և տեքստ, դարձան ավելի մատչելի ձեռագիր գրքերի համեմատ: Աստվածաշունչը աղքատ դասակարգի շրջանում հեղինակություն էր վայելում:

    Շարժական տառերով տպագրությունը հայտնագործվել է Չինաստանում 1041թ. Բի Շենգի կողմից: Շենգը օգտագործում էր կավից պատրաստած շարժական տառեր, որոնք հեշտությամբ քանդվում էին, սակայն 1268թ. Վոնգ Չենը պատրաստեց առավել ամուր շարժական տառեր փայտից և մշակեց կրկնվող աղյուսակների ծրագիր չինական հիերոգլիֆներով, ինչը տպագրությունը դարձրեց առավել արդյունավետ: Մետաղական ստեղնաշարը հայտնագործվել է 

Կորեայում 1234թ. Կորյո դինաստիայի կառավարման ժամանակ: Տպագրության արևելաասիական  տեխնոլոգիաները Եվրոպա են ներթափանցել առևտրականների միջոցով:

  Համարվում է,որ ծագումով գերմանացի Յոհաննես Գուտտենբերգը հիմնադրել է տպագրության եվրոպական տեխնոլոգիան մոտ 1439թ., սակայն միայն  մեկ տասնամյակ անց է կիրառվել: Գուտտենբերգին են վերագրում նաև յուղային թանաքի գյուտը, որն ավելի կայուն էր, քան ջրաներկերը: Նրա կողմից ստեղծված տպագրական մեքենան ամբողջությամբ փոխեց ինֆորմացիայի փոխանցման և տպագրության գործընթացը:

Ֆրիդրիխ Կենիգը 1810թ. կատարելագործեց տպագրական մեքենան և տպման ընթացքը դարձրեց անընդհատ, որը մեկ ժամվա ընթացքում տպում էր 400 էջ: 1814թ. Կենիգը  «Times»  պարբերականի համար ստեղծեց գլանաձև տպագրական մեքենա, որը մեկ ժամվա ընթացքում տպում էր 1000  էջ: 1864թ. ստեղծվեց գլանաձև տպագրական մեքենայի նոր տեսակ, որը միանգամից տպում էր թղթի երկու էջի վրա: Այդպիսի մեքենան 3 րոպեի ընթացքում տպում էր 1 կմ. թուղթ: 
Tags: