Նորություներ
Շատ դիտվածներ
1380
30
05/14

Աշխարհի 10 ամենավտանգավոր սպորտաձևերը

 

Մեզանից յուրաքանչյուրն ունի իր սիրած սպորտաձևը: Հնարավոր է դուք խաղում եք ֆուտբոլ, լողում եք կամ թենիսով եք հետաքրքրված: Սակայն ոչ բոլոր սպորտաձևերն են համարվում անվտանգ: Ստուգեք, միգուցե հենց Ձեր սիրած սպորտաձևը մտնում է ամենավտանգավոր սպորտաձևերի տասնյակի մեջ:

1. Առաջին տեղը զբաղեցնում է բեյսջամփինգը /Basejumping/,  որը իրենից ներկայացնում է թռիչքներ պարաշյուտից, ոչ այդքան բարձր վայրերից: Այս սպորտաձևը այժմ շատ տարածված է, բայց այդքան էլ խորհուրդ չենք տա որևէ մեկի, քանի որ այս թռիչքները շատ հաճախ ավարտվում են լուրջ վնասվածքներով:

2. Լեռնադահուկային սպորտ:  Երևի թե չկա այնպիսի մարդ, ով դահուկներով չի սահել: Բայց պետք չէ մոռանալ, որ ամենակարևորը այս սպորտաձևում  դահուկային սարքավորումներն ու ճանապարհն են, վերջինս պետք է համապատասխանի ձեր պատրաստվածության աստիճանին, այլապես լեռնադահուկային սպորտաձևը կարող է լինել տրավմատիկ:

3. Երրորդ տեղը զբաղեցնում է դայվինգը /diving/: Մարդիկ չեն կարողանում ինքնուրույն շնչել ջրի տակ, այդ պատճառով, զբաղվելով դայվինգով յուրաքանչյուր մարդ կախվածություն է ունենում սարքավորումներից: Շատ կարևոր և նույնիսկ անհրաժեշտ է մինչև սպորտաձևով զբաղվելը  անցնել համապատասխան շնչառական վերապատրաստում:

4. Չորրորդ տեղը զբաղեցնում է ստորջրյա քարանձավներում սուզվելը որն էլ պակաս վտանգավոր չէ:

5. Ցլամարտը /bull riding/ զբաղեցնում է  հինգերորդ տեղը: Ըստ հին ամերիկյան ավանդույթի ցլամարտիկը ցլի վրա պիտի լինի ամենաքիչը ութ վայրկյան, այդ պատճառով շատ հաճախ կարելի է լսել հետևյալ արտահայտությունը` <<աշխարհի ամենավտանգավոր ութ վայրկյանները>>:

6. Ալիքասահքը /surfing/ հիանալի սպորտաձև է:  Սակայն այստեղ էլ կան վտանգներ` բարձր ալիքներ, ստորջրյա քարեր, շնաձկներ և այլն:

7. Սթրիթլագինգը /street luging/ փողոցային սահքային սպորտաձև է: Սպորտաձևի սիրահարները սքեյթբորդի վրա պառկած  սահում են բարձր վայրերից մեծ արագությամբ: Հետևյալ սպորտաձևը վտանագավոր է  նրանով, որ  մի թեթև հարվածը կամ քարերին կպչելը կարող են ճակատագրական լինել:

8. Ալպինիզմ: Նպատակակետին հասնելը կարող է ճակատագրական լինել նաև շատ փորձառու ալպինիստի համար: Ալպինիստների մոտ շատ հաճախ են լինում հիպոքսիա, հիպոտերմիա, ցրտահարություն, իսկ լեռնային պայմաններում բարձրակարգ բժշկական օգնությունը ուղղակի անհնար է:

9. Հեծանվավազք: Այս սպորտաձևը նույնպես կարող է վտանգավոր լինել: Էքստրեմի սիրահար հեծանվորդները շատ հաճախ ծանր  վնասվածքներ են ստանում:

10. Եվ վերջին տեղը մեր այսօրվա տասնյակի մեջ զբաղեցնում է Ռաֆտինգը /Rafting/` լողալ մակույկով լեռնային արագընթաց գետերով:

 

Tags: