Նորություներ
Շատ դիտվածներ
1328
22
05/14

Աշխարհի ամենամեծ ճանապարհորդական լայներները /նավերը/

Աշխարհի ամենամեծ ճանապարհորդական նավերը ավելի շատ նման են լողացող քաղաքների քան նավերի` իրենց այգիներով և շատրվաններով:

11. Disney Fantasy 

Երկարությունը՝ 339մ 

Փոխադրումը՝ 128,000 տոննա 

Ուղևորները՝ 4,000 

«Disney Fantasy» նավը իրականացնում է ճանապարհորդություններ միայն Կարիբյան ավազանով: Այս հսկա ուղևորատար նավը ունի ջրային զվարճանքների համար նախատեսված գոտի, որը կոչվում է «Ակվալաբ՚», այն զբաղեցնում է 550 մ²: Իսկ երեխաները այստեղ կարող են զվարճանալ Disney-ի հեքիաթների և մուլտֆիլմերի հերոսների հետ: 

10. Disney Dream 

Երկարությունը՝ 339մ 

Փոխադրումը՝ 128,000 տոննա 

Ուղևորները՝ 4,000 

Այս հեքիաթային նավը կառուցված է 20-րդ դարի ոճով: Այն իրականացնում է ճանապարհորդություններ դեպի Բահամյան կղզիներ, նաև  հայտնի է իր ջրային ատրակցիոններով և ունի ջրային գոտիներ նախատեսված երեխաների, դեռահասների համար: 

9. Carnival Breeze 

Երկարությունը՝ 306մ

Փոխադրումը՝ 130,000 տոննա 

Ուղևորները՝ 4,724 

Այս հսկայական լայներում իրականացվում են տարբեր տեսակի շոուներ, այն ունի նաև ռեստորան` «Guy’s Burger Joint», 3D կինոթատրոն, ռոմ և տեքիլա բարեր: 

8. Carnival Magic 

Երկարությունը՝ 306մ 

Փոխադրումը՝ 130,000 տոննա 

Ուղևորները՝ 4,724 

Այս նավն ունի գոլֆի համար նախատեսված մինի դաշտ, էքստրիմ սիրողների համար` պարանային դասընթաց ծովի վրա: Բացի այս ամենից նավը նաև ունի թատրոն, գարեջրատուն և «ThirstyFrog Red» ապրանքանիշին պատկանող ֆիրմային գարեջուր: 

7. MSC Fantasia 

Երկարությունը՝ 333մ

Փոխադրումը՝ 133,500 տոննա

Ուղևորները՝ 3,959 

Այս միջերկրածովյան նավը հայնտի է իր <<Ջերմային քարանձավ>> սպա կենտրոնով, 12 ջրամերսիչ լողավազաններով և 4D կինոթատրոնով: Նավը իր ուղևորներին գայթակղում է  ջրաշխարհով, որն ունի 150 լուսային-երաժշտական շատրվաններ: 

6. MSC Splendida 

Երկարությունը՝ 333մ 

Փոխադրումը՝ 133,500 տոննա 

Ուղևորները՝ 3,959 Նավի անվանումը դրել է հայտնի դերասանուհի Սոֆի Լորենը: Լայները համալրված է բազմապիսի նորարարական համակարգերով, որոնք պահպանում են շրջակա միջավայրը աղտոտումից, որի պատճառով նավը ստացել է հետևյալ անվանումը` <<Էկո նավ>>: Այն ունի ճաշի համար նախատեսված հինգ գոտի, մեծ թատրոն և Poker սենյակ: «MSC» ընկերությանը պատկանող բոլոր նավերում 11 տարեկանից փոքր երեխաները ճանապարհորդում են անվճար: 

5. MSC Divina

Երկարությունը՝ 333մ 

Փոխադրումը՝ 139,400 տոննա 

Ուղևորները՝ 4,363 

Այս շքեղ նավը ունի իտալական, միջերկրական և տեխասա-մեքսիկական խոհանոց, սիգարի սրահ և նույնիսկ պատկերասրահ: 

4. Norwegian Breakaway 

Երկարությունը՝ 329մ 

Փոխադրումը՝ 144,017 տոննա 

Ուղևորները՝ 4,000 

Այս հսկայական նավը ունի 30 տախտակամած, 3 ճաշասրահ, 17 ռեստորան, 12 բար, ջրային ատրակցիոններ 5 հարկանի շենքի չափ և այս ամենը կառավարում են 1700 աշխատակիցներ: Հայտնի «The Second City» կատակերգական խումբը զվարճացնում է նավի ուղևորներին հիանալի կատակերգական ներկայացումներով:

3. Norwegian Epic

Երկարությունը՝ 325մ 

Փոխադրումը՝ 153,000 տոննա 

Ուղևորները՝ 4,228 

«Norwegian Epic» նավը ունի բոուլինգի սրահ, թատրոն, նաև ջազ և բլյուզ ակումբներ: Այստեղ իրականացվում են աշխարհահռչակ «Blue Man Group»-ի համերգները:

2.Oasis of the Seas 

Երկարությունը՝ 360մ 

Փոխադրումը՝ 220,000 տոննա 

Ուղևորները՝ 5,400 

Աշխարհում իր մեծությամբ երկրորդ տեղը զբաղեցնող ճանապարհորդական նավը ունի 16 տախտակամած: Նավն ունի «Starbucks» ռեստորան, սահադաշտ, խաղասրահ` «Casino Royal», 750 տեղանոց ջրային շատրվաններով ամֆիթատրոն, իսկ «Cupcake Cupboard» սրճարանում կարելի է համտեսել 30 տեսակի կեքս: 

1. Allure of the Seas 

Երկարությունը՝ 360մ 

Փոխադրումը՝ 220,900 տոննա 

Ուղևորները՝ 5,400 

Եվ վերջապես ամենամեծ ճանապարհորդական նավը «Allure of the Seas»-ն է, որի չափերը ուղղակի ապշեցուցիչ են: Այն ունի մոտ 300 առանձնասենյակ, որոնք դուրս են գալիս կենտրոնական այգի՝ բնական ծառերով, խոտերով և ծաղիկներով: Այն նաև ունի գոլֆի դաշտ, սահադաշտ, սերֆինգի սիմուլյատոր, որտեղ իրականացվում են տարբեր տեսակի շոուներ:

Tags: