Նորություներ
Շատ դիտվածներ
1285
27
05/14

Աշխարհի 10 ամենաէքսկլյուզիվ ռեստորանները

Ընտրության կանոնները բավականին խիստ են և քվեարկությանը կարող են մասնակցություն ունենալ համաշխարհային քննադատներ` խոհարարներ, գուրմաններ: 

1 Noma, Դանիա 

Միջին հաշիվ` 100-300 $ 

Խոհանոց` սկանդինավյան, ժամանակակից 

Հասցե` Դանիա, Կոպենհագեն 

Վեբ կայք` www.noma.dk 

Ռեստորանը հայտնի է հյուսիսային խոհանոցի լայն տեսականիով: Ավանդական ճաշատեսակները պատրաստվում են յուրահատուկ և հազվագյուտ մթերքներից, ինչպիսին են` մամուռը, հյուսիսային խոտը և հատապտուղները: Ռեստորանն ունի ընդարձակ և լուսավոր ինտերիեր, որն ընդգծվում է փայտե հատակով և փայտե սեղաններով: 

2 El Celler De Can Roca, Իսպանիա 

Միջին հաշիվ` 100-300 $ 

Խոհանոց` իսպանական, ժամանակակից 

Հասցե` Իսպանիա, Ջիրոնա 

Վեբ կայք` www.cellercanroca.com 

Ռեստորանի հիմադիրներն են Ռոք եղբայրները: Այստեղ ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ պատրաստում են կատալոնական բաղադրատոմսերով ճաշատեսակներ: Ռեստորանն ունի խմիչքների՝ հատկապես գինիների լայն տեսականի: 

3. Mugaritz, Իսպանիա 

Միջին հաշիվ` 100-300 $ 

Խոհանոց` իսպանական, բասկյան, ժամանակակից 

Հասցե` Իսպանիա, Սան- Սեբաստիան, Ռենտարիա 

Վեբ կայք` www.mugaritz.com 

Այս ռեստորանի խոհարարը հայտնի է իր ալքիմիական բաղադրատոմսերով և անվերջ կատարյալության հասնելու ձգտումով: Բացելով ճաշացանկը դուք կհայտնվեք համային սիմֆոնիայի էպիկենտրոնում հարուստ յուրատեսակ համային և ոճային շեշտադրումներով: 

4 Osteria, Francescana, Իտալիա 

Միջին հաշիվ` 100-300 $ 

Խոհանոց` իսպանական, ժամանակակից 

Հասցե` Իտալիա, Մոդենա 

Վեբ կայք` www.osteriafrancescana.it 

Այս ռեստորանը մնացած ռեստորաններից տարբերվում է իր ուտեստների յուրօրինակությամբ. որը ավանդական և ժամանակակից ուտեստների համադրության արդյունքն է: Պարզությունը, համեստությունը ամեն ինչում բացի ուտեստների համից, զարդարում է Մոդենա քաղաքի այս ռեստորանը: 

5 The Fat Duck. Մեծ Բրիտանիա 

Միջին հաշիվ` 100-300 $ 

Խոհանոց` ժամանակակից 

Հասցե` Մեծ Բրիտանիա, Բերքշիր, Բրեյ 

Վեբ կայք` www.thefatduck.co.uk Այս ռեստորանի խոհարարը կոտրում է դասական խոհանոցի բոլոր կարծրատիպերը և ինքն էլ համարվում է ոչ պակաս հայտնի քանի իր ռեստորանը: Ուտեստների պատրաստումը այստեղ հիշեցնում է քիմիական փորձերը, որտեղ չհամադրվող բաղադրիչները համադրվում են մոլեկուլային մակարդակի համամասնություններով և ծնվում են այնպիսի ավանգարդ բաղադրատոմսեր, ինչպիսին են վարսակը խխունջով, ձկան պաղպաղակը և այլն:

6 Alinea, ԱՄՆ 

Միջին հաշիվ` 100-300 $ 

Խոհանոց` ժամանակակից 

Հասցե` ԱՄՆ, Չիկագո 

Վեբ կայք` www.alinea-restaurant.com 

Ամերիկյան խոհանոցի պատմության մեջ ամենածայրահեղ ռեստորաններից մեկն է: Այստեղի խոհարարը խաղում է նյութերի, ձևերի, համային էֆեկտների հետ, ստեղծելով նոր համային մոլեկուլներ և դրանց պատրաստման նոր մեթոդներ: 

7 D.O.M. Բրազիլիա 

Միջին հաշիվ` 100-300 $ 

Խոհանոց` բրազիլական, ժամանակակից 

Հասցե` Բրազիլիա, Սան Պաուլո 

Վեբ կայք` www.domrestaurante.com.br 

Այսպիսի խոհանոցի դուք աշխարհի ոչ մի ծայրում չեք հանդիպի: Ռեստորանը հայտնի է բրազիլական ուտեստների վերածնունդով և էկզոտիկ բաղադրատոմսերով, ինչպիսին են հազվադեպ հանդիպող ձկնատեսակները կամ վայրի խոտերը, որոնք կարելի է գտնել ամազոնյան ջունգլիներում և հարավամերիկյան մայրցամաքում:

8 Arzak, Իսպանիա 

Միջին հաշիվ` 100-300 $ 

Խոհանոց`իսպանական, բասկյան, ժամանակակից Հասցե` Իսպանիա, Սան Սեբաստիան 

Վեբ կայք` www.arzak.info 

Ռեստորանը պատկանում է մի ընտանիքի, ովքեր արդեն սերնդեսերունդ խոհարարներ են: Այս ռեստորանը մատուցում է ամենաավանգարդ ճաշատեսակները, որոնց հիմքում ընկած է բասկյան խոհանոցը: Ներսում մթնոլորտը ժամանակակից է, տաք գույների համադրությամբ:

9. Le Chateaubriand, Ֆրանսիա 

Միջին հաշիվ` 20-100 $ 

Խոհանոց`իսպանական, բասկյան 

Հասցե` Ֆրանսիա, Փարիզ 

Վեբ կայք` www.lechateaubriand.fr

Փարիզյան ռեստորան, որը հայտնի է ոչ միայն իր ճաշատեսակների հետաքրքիր համադրությամբ , այլ նաև իր անկրկնելի ոճով. Հասարակ, բայց խիստ ինտերիերը, ոչ այդքան բարձր գները և չոր ֆրանսիական գինին ընդգծում են խոհարարի նոնկոնֆորմիզմը: 

10. Per Se, ԱՄՆ 

Միջին հաշիվ`100-300 $ 

Խոհանոց`ֆրանսիական, ամերիկյան, ժամանակակից 

Հասցե` ԱՄՆ, Նյու Յորք 

Վեբ կայք` www.perseny.com 

Նյու Յորքի այս պերճաշուք ռեստորանը համարվում է լավագույնը ԱՄՆ-ում: Գեղեցիկ տեսարանը դեպի կենտրոնական այգի, սրահների խիստ ոճերը, նրբաճաշակ ուտեստները և բարձր գները վկայում են ռեստորանի բարձր հեղինակության մասին:

Tags: