Նորություներ
Շատ դիտվածներ
1373
29
12/15

5 փաստեր Սանտա Կլաուսի և Կոկա Կոլայի մասին

Սանտա Կլաուսը, որին բոլորս ճանաչում և սիրում ենք, այդ գեր, ուրախ, սպիտակ մորուքով մարդը՝ ամբողջովին հագնված կարմիր գույնի հագուստով, միշտ չէ, որ այդպիսի տեսք է ունեցել։ Շատերի մոտ է զարմանք առաջացնում այն փաստը, որ Սանտան նախկինում եղել է նիհար և բարձրահասակ, կրել է եպիսկոպոսի թիկնոց։ Սակայն, 1862 թվականին  “Harper's Weekly “  շաբաթաթերթում ծաղրանկարիչ Թոմաս Նեսթը տեղադրեց Սանտա Կլաուսի նոր նկարը, որը կարճահասակ էլֆանման կերպար էր, որը խորհրդանշում էր միություն ։ Նեսթը շարունակեց նկարել Սանտային մոտ 30 տարի, որի ընթացքում փոխեց նաև Սանտայի վերարկուի գույնը ՝ դարչնագույնից դարձնելով կարմիր։

Այստեղ կարող եք ծանոթանալ Սանտա Կլաուսի հետ կապված մի քանի փաստերի հետ, որոնց մասին չեք լսել մինչ օրս։

1․ Մինչև 1920-ական թվականները, Սանտան գլխավորել է Կոկա Կոլայի բոլոր գովազդները

Կոկա Կոլա ընկերությունը 1920-ական թվականներին սկսեց հրատարակել առևտրի վերաբերյալ Ամանորյա հոդվածներ, հայտարարություններ, որոնցից էր The Saturday Evening Post-ը։  Առաջին Սանտայի մասնակցությամբ գովազդը եղել է Սանտայի խիստ տեսքով գովազդը՝ Թոմաս Նեսթի կողմից։

1930 թվականին, արվեստագետ Ֆրեդ Միզենը նկարեց մի հանրախանութ, որտեղ Սանտան ամբոխի մեջ վայելում էր Կոկա Կոլա։ Գովազդը ցուցադրեցին հայտնի Barr Co հանրախանութում։

 

2․ Կոկա Կոլայի օգնությամբ ստեղծվեց Սանտա Կլաուսի վերջնական տեսքը

1931 թվականին ընկերությունը սկսեց տարածել Կոկա Կոլայի գովազդները հայտնի ու սիրված ամսագրերում։ Սակայն Արչի Լիին, որը Դարսի գովազդային գործակալության գործակալն էր և համագործակցում էր Կոկա Կոլա ընկերության հետ, ցանկանում էր ստանալ Սանտայի ավելի իրական և խորհրդանշական տեսք։ Այսպիսով որոշվեց գովազդներում օգտագործել Սանտա Կլաուսին, ոչ թե Սանտա Կլաուսի շորեր հագած մի մարդու։

1931-1964 թվականներին, Կոկա Կոլայի գովազդներում ցույց են տալիս Սանտային՝ խաղալիքներ բաժանելիս ( և դրանց հետ խաղալիս )։ Նա կարդում էր նամակները և վայելում Կոկա Կոլա, այցելում էր երեխաներին, որոնք մեծ ուրախությամբ ընդունում էին նրան։ Նաև ստեղծվեցին շատ իրեր, որոնց վրա հայտնվեցին Սանտա Կլաուսի նկարները՝ Կոկա Կոլայի շիշը ձեռքին։

1964 թվականին Սանդբլոմը ստեղծեց Սանտա Կլաուսի վերջնական օրինակը, բայց հաջորդ մի քանի տասնամյակների ընթացքում Կոկա Կոլայի գովազդներում գերակշռում էր Սանդբլոմի ստեղծած Սանտայի նախնական տեսքը։

3․ Նոր Սանտան ուներ վաճառականի տեսք

Սկզբում Սանդբլոմը նկարեց Սանտային՝ օգտագործելով կենդանի օրինակ, որն էր իր ընկերը՝ Լու Պրենտիսը՝ թոշակառու վաճառական։ Երբ Պրենտիսը մահացավ, Սանդբլոմը իրեն օգտագործեց որպես օրինակ՝ նկարելով ինքն իրեն հայելու միջոցով։

Մարդիկ սիրում էին Կոկա Կոլայի ստեղծած Սանտայի կերպարը և այնքան շատ էին հետաքրքրված նրանով, որ նամակ հղեցին Կոկա Կոլա ընկերությանը։ Մի տարի մարդիկ բողոքում էին, թե ու՞ր է կորել Սանտայի գոտին, հաջորդ տարին՝ ո՞րտեղ է Սանտայի ամուսնական մատանին և ի՞նչ է պատահել Սանտայի կնոջը։

Երեխաների պատկերները, որոնք պատկերված էին Սանտայի հետ, Սանդբլոմի դրկից երեխաներն էին՝ երկու փոքրիկ աղջնակներ։ Բայց նա մի աղջկա կերպարը փոխեց տղայի կերպարով։

4․ 1942 թվականին Սանտա Կլաուսը ձեռք բերեց նոր ընկեր

1942 թվականին Կոկա Կոլան ներկայացրեց "Sprite Boy" (ուրվական տղային), որը հայտնվեց Սանտա Կլաուսի հետ Կոկա Կոլայի գովազդներում 1940-ից 1950-ական թվականներին։ Sprite Boy-ը նունպես ստեղծված է Սանդբլոմի կողմից։ Այն ստացել է իր անվանումը, նկատի ունենալով այն փաստը, որ նա ուրվական էր կամ էլֆ։ 1960-ական թվականներին Կոկա Կոլան արդեն ներկայացրեց Sprite ըմպելիքը։

 

5․ 2001 թվականին Սանտան դարձավ անիմացիոն

2001 թվականին Սանդբլոմի ստեղծած արվեստի գործը՝ նկարված 1963 թվականին, դարձավ Կոկա Կոլայի ստեղծած Սանտայի առևտրային անիմացիոն կերպարը։ Ալեքսանդր Պետրովը, Academy Award-ում դարձավ Սանտայի լավագույն անիմատոր։

 

Ունե՞ք Կոկա կոլայի, Սանտայի մասին հետաքրքիր հիշողություններ։ Թողեք ձեր մեկնաբանությունը ներքևում։