Նորություներ
Շատ դիտվածներ
583
29
12/15

Բրիտանական The Telegraph-ը Երևանի մասին

Բրիտանական ամենահայտնի ամսագրերից մեկը՝ The Telegraph-ը վերջերս ներկայացրել է աշխարհի ամենահին 16 քաղաքների ցուցակը։ 

Ցուցակում տեղ է գտել նաև Հայաստանի մայրաքաղաք Երևանը, որին հատուկ անդրադարձել է The Telegraph ամսագիրը՝ գրելով որոշ 

մանրամասներ նրա ստեղծման պատմության մասին։

 «Երևանը հիմնադրվել է Հռոմից 30 տարի առաջ։ 2016 թվականին նրա բնակիչները կնշեն իրենց սիրելի քաղաքի 2798-րդ տարեդարձը։ Այն հիմնադրվել է մ․թ․ա․ 782 թվականին։ Քաղաքը, որը Հայաստանի ներկայիս մայրաքաղաքն է, ծառայել է որպես Ասիայից Եվրոպա տանող ճանապարհների կայանատեղի։ Երևանը բնակեցված է եղել ասիացիներով, հռոմեացիներով, բյուզանդացիներով, պարսիկներով,արաբներով, սելջուկներով, մոնղոլներով և թուրքերով»,- գրում է The Telegraph-ը։

ՀՀ մայրաքաղաքը շարունակում է աճել մշակույթի և տուրիզմի ոլորտում։ Գնալով ավելանում են թանգարանները, ռեստորանները, հանգստի և զվարճության վայրերը, որոնք գրավում են մի շարք զբոսաշրջիկների։

Ի տարբերություն շատ հնագույն քաղաքների, որոնք ժամանակի ընթացքում կորցրել են իրենց փայլը, Երևանը շարունակում է ծաղկել և հիացնել մի շարք զբոսաշրջիկների։

Ըստ The Telegraph-ի ներկայացրած տվյալների, աշխարհի 16 հնագույն քաղաքների ցանկին են դասվում նաև՝

Խորվատիայի Զադար

 Վրաստանի Մցխետա

Իսպանիայի Կադիզ

 Հունաստանի Լեսբոս

 Պորտուգալիայի Լիսաբոն

Հունաստանի Չալկիս

 Կիպրոսի Լերնակա և այլ քաղաքներ։