Շատ դիտվածներ

Բրիտանական ամենահայտնի ամսագրերից մեկը՝ The Telegraph-ը վերջերս ներկայացրել է աշխարհի ամենահին 16 քաղաքների ցուցակը։ 

Ցուցակում տեղ է գտել նաև Հայաստանի մայրաքաղաք Երևանը, որին հատուկ անդրադարձել է The Telegraph ամսագիրը՝ գրելով որոշ մանրամասներ նրա ստեղծման պատմության մասին։

Սանտա Կլաուսը, որին բոլորս ճանաչում և սիրում ենք, այդ գեր, ուրախ, սպիտակ մորուքով մարդը՝ ամբողջովին հագնված կարմիր գույնի հագուստով, միշտ չէ, որ այդպիսի տեսք է ունեցել։ Շատերի մոտ է զարմանք առաջացնում այն փաստը, որ Սանտան նախկինում եղել է նիհար և բարձրահասակ, կրել է եպիսկոպոսի թիկնոց։ Սակայն, 1862 թվականին  “Harper's Weekly “  շաբաթաթերթում ծաղրանկարիչ Թոմաս Նեսթը տեղադրեց Սանտա Կլաուսի նոր նկարը, որը կարճահասակ էլֆանման կերպար էր, որը խորհրդանշում էր միություն ։ Նեսթը շարունակեց նկարել Սանտային մոտ 30 տարի, որի ընթացքում փոխեց նաև Սանտայի վերարկուի գույնը ՝ դարչնագույնից դարձնելով կարմիր։

Այստեղ կարող եք ծանոթանալ Սանտա Կլաուսի հետ կապված մի քանի փաստերի հետ, որոնց մասին չեք լսել մինչ օրս։

Ֆուտբոլ (անգլ.՝ football, բառացի՝ «ոտքի գնդակ»), մարզաձև, աշխարհի ամենատարածված և ամենասիրված խաղերից մեկն է։ Ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը և անառիկ պահել իրենցը։

Պատմաբանները պարզել են, որ ֆուտբոլ խաղացել են մ.թ.ա. 2500 թվականից։ Մարզախաղի գոյության մասին վկայություններ կան աշխարհի շատ ժողովուրդների պատմության էջերում։ Օրինակ՝ Հին Հունաստանում տարածված էր գնդակով խաղը։ Իսկ առաջին գրավոր տեղեկությունը, որտեղ հիշատակվում է ժամանակակից ֆուտբոլ հիշեցնող խաղ, թվագրված է մ. թ. ա. 180 թվականով։ Պոլուքսի հունարեն բառարանում կան հետևյալ գրառումները՝ գնդակ խաղացողները բաժանվում են երկու թիմի՝ յուրաքանչյուրը նպատակ ունենալով գնդակը դուրս հանել մրցակցի կիսադաշտից։ Միաժամանակ մրցակիցներին թույլատրվել է ձեռքով խաղը, որն արդի ռեգբիի հատկանշական տարրերից է։

Հին Հունաստանում տարածված են եղել գնդակախաղի նաև այլ տարատեսակներ։ Հնարավոր չէ ստույգ ասել, թե անտիկ շրջանի որ գնդակախաղն է ժամանակակից ֆուտբոլի նախահայրը։ Բայց և այնպես, շատերն այն կարծիքի են, թե ֆուտբոլն իր ծագմամբ պարտական է հին հռոմեական«հարպաստում» խաղին, որը Մեծ Բրիտանիա և Եվրոպա են բերել Հուլիոս Կեսարի լեգեոներները։

Գնդակախաղով զբաղվել են նաև աշխարհի այլ երկրներում։ Օրինակ՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերում Չինաստանում գոյություն է ունեցել մի խաղ, որն ինչ-ինչ տարրերով ֆուտբոլ է հիշեցրել և զինվորական պատրաստության բաղադրիչներից էր։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկվել է 27 խաղացող, որոնցից 15-ը կատարել են հարձակվողի, մյուսները՝ պաշտպանի պարտականություններ, ապահովել են դարպասի անառիկությունը դիմային գծի ողջ երկայնքով։ Մ.թ.ա. 206 թվականից մինչև մ.թ. 25 թվականը գրավոր աղբյուրներում հիշատակվում է «չժու-կէ» խաղը։ Չժու նշանակում է հարվածել ոտքով, իսկ կե՝ փքված կաշվե գնդակ։  14 քառակուսի մետր տարածքով հրապարակում տեղաբախշված ութ խաղացողները, պահպանվելով հաստատված կանոնակարգը, գնդակը փոխանցել են մեկը մյուսին։

Մինչ այսօր Իտալիայում պահպանվել է միջնադարյան «կալ չիե» խաղը, որը, ըստ ավանդույթի, տարին երկու անգամ՝ մայիսի առաջին կիրակի օրը և հունիսի 24-ին, խաղացել են Ֆլորենցիայում։ Թիմերը կրել են «Բյանկա» (սպիտակներ) և «Ռոսսի» (կարմիրներ) անունները։

Սակայն ներկա ֆուտբոլի հայրենիքը համարվում է Անգլիան, որտեղ և մշակվել են ներկա ֆուտբոլի կանոնները։ Ֆուտբոլային առաջին ակումբը` <<Շեֆիլդ Յունայթեդը>>  և առաջին ազգային առաջնությունը հիմնվել են Անգլիայում։  1904 թ-ին հիմնադրվել է Ֆուտբոլային Միությունների Միջազգային Ֆեդերացիան՝ ՖԻՖԱ։ Առաջին միջազգային հանդիպումը տեղի է ունեցել 1902 թ-ին՝ Ավստրիա-Հունգարիա, Արգենտինա-Ուրուգվայ։  Ֆուտբոլը Օլիմպիական խաղերի ծրագրում մտցվել է 1900 թ-ից։ 1930 թ-ից սկսվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության, իսկ 1955 թ-ից՝ Եվրոպայի երկրների չեմպիոն թիմերի գավաթի, 1960 թ-ից՝ գավաթակիրների գավաթի, 1973 թ-ից ՈՒԵՖԱ-ի  գավաթի կանոնավոր հանդիպումները։

2014 թվականի առաջնությունը  ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունն է, որի եզրափակիչ մրցաշարը կանցկացվի 2014 թվականի հունիսի 12-ից հուլիսի

13-ը Բրազիլիայում։ Մեկնարկային հանդիպումը կանցկացվի Սան Պաուլուում, իսկ եզրափակիչ հանդիպումը՝ Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում։ Առաջնության հաղթողը կմասնակցի Կոնֆեդերացիաների գավաթ 2017-ին, որը կանցկացվի Ռուսաստանում։

Ըստ մայրցամաքների աշխարհի առաջնության անցկացման ռոտացիոն սկզբունքի  2014թ. առաջնության եզրափակիչ մրցաշարը պետք է անցկացվեր Հարավային Ամերիկայում, և Բրազիլիան միակ թեկնածուն էր։ Մնացած հարավամերիկյան երկրները հայտնեցին իրենց համաձայնությունը: Միայն Կոլումբիան էր, որ այդքան էլ համաձայն չէր ընտրության հետ և առաջարկում էր հենց իր թեկնածությունը, սակայն այն միանգամից մերժվեց, քանի որ 1986 թվականին Կոլումբիայում պետք է անցկացվեր աշխարհի առաջնությունը, բայց չկատարելով պարտականությունները, աշխարհի առաջնությունը տեղի ունեցավ Մեքսիկայում:

Բրազիլիան 5-րդ երկիրն է, որտեղ առաջնությունը կանցկացվի 2-րդ անգամ / Մեքսիկայից, Իտալիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից հետո/:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական լոգոն  ներկայացվել է 2010 թվականի հուլիսի 8-ին  աշխարհի գավաթի մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել Յոհաննեսբուրգում: Լոգոն ընտրվել է հանձնաժողովի կողմից, որի կազմի մեջ էին մտնում`  ճարտարապետ Օսկար Նիմեյերը,  դիզայներ Հանս Դոնները, մոդել Ժիզել Բյունդխեն, բանաստեղծ Պաուլո Կոելիոն, երգչուհի Իվետա Սանգալուն, 2014 թվականի աշխարհի առաջնության   կազմկոմիտեի նախագահ  Ռիկարդո Տեյշեյրան և  ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկը: Հաղթող դարձավ <<Ներշնչանք>>  անվանմամբ լոգոն:

Գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկը հայտարարել է, որ 2014 թվականի Աշխարհի գավաթի պաշտոնական գնդակը պատրաստվելու է Adidas-ի կողմից և կոչվելու է  Brazuca:

 

 

Ինչու գնալ  դիտահարթակ եթե կարելի է վայելել քաղաքի համայնապատկերը մայրամուտին և վայելել կոկտեյլը հենց այսպիսի բարում:

Եվ ընդհանրապես բարձրադիր բարերում այնպիսի հիանալի մթնոլորտ է ` իմիգրատներ, զբոսաշրջիկներ, տեղացիներ: Աշխարհի ամենաբարձր բարը գտնվում է Հոնգկոնգի <<Ritz Carlton>> հյուրանոցի 118-րդ հարկում: Հետաքրքիր մթնոլորտը սկսվում է հենց վերելակից: Բարը գտնվում է Հոնգկոնգի  ամենաբարձր շենքի վերին հարկում, ունի 484 մ բարձրություն, կառուցվել է 2010 թվականին:

 

Մեզանից յուրաքանչյուրն ունի իր սիրած սպորտաձևը: Հնարավոր է դուք խաղում եք ֆուտբոլ, լողում եք կամ թենիսով եք հետաքրքրված: Սակայն ոչ բոլոր սպորտաձևերն են համարվում անվտանգ: Ստուգեք, միգուցե հենց Ձեր սիրած սպորտաձևը մտնում է ամենավտանգավոր սպորտաձևերի տասնյակի մեջ:

1.      Առաջին տեղը զբաղեցնում է բեյսջամփինգը /Basejumping/,  որը իրենից ներկայացնում է թռիչքներ պարաշյուտից, ոչ այդքան բարձր վայրերից: Այս սպորտաձևը այժմ շատ տարածված է, բայց այդքան էլ խորհուրդ չենք տա որևէ մեկի, քանի որ այս թռիչքները շատ հաճախ ավարտվում են լուրջ վնասվածքներով:

2.      Լեռնադահուկային սպորտ:  Երևի թե չկա այնպիսի մարդ, ով դահուկներով չի սահել: Բայց պետք չէ մոռանալ, որ ամենակարևորը այս սպորտաձևում  դահուկային սարքավորումներն ու ճանապարհն են, վերջինս պետք է համապատասխանի ձեր պատրաստվածության աստիճանին, այլապես լեռնադահուկային սպորտաձևը կարող է լինել տրավմատիկ:

3.      Երրորդ տեղը զբաղեցնում է դայվինգը /diving/: Մարդիկ չեն կարողանում ինքնուրույն շնչել ջրի տակ, այդ պատճառով, զբաղվելով դայվինգով յուրաքանչյուր մարդ կախվածություն է ունենում սարքավորումներից: Շատ կարևոր և նույնիսկ անհրաժեշտ է մինչև սպորտաձևով զբաղվելը  անցնել համապատասխան շնչառական վերապատրաստում:

 

Ընտրության կանոնները բավականին խիստ են և քվեարկությանը կարող են մասնակցություն ունենալ համաշխարհային քննադատներ` խոհարարներ, գուրմաններ: 

1 Noma, Դանիա

Միջին հաշիվ` 100-300 $ 

Խոհանոց` սկանդինավյան, ժամանակակից 

Հասցե` Դանիա, Կոպենհագեն 

Վեբ կայք` www.noma.dk 

Ռեստորանը հայտնի է հյուսիսային խոհանոցի լայն տեսականիով: Ավանդական ճաշատեսակները պատրաստվում են յուրահատուկ և հազվագյուտ մթերքներից, ինչպիսին են` մամուռը, հյուսիսային խոտը և հատապտուղները: Ռեստորանն ունի ընդարձակ և լուսավոր ինտերիեր, որն ընդգծվում է փայտե հատակով և փայտե սեղաններով: 

2 El Celler De Can Roca, Իսպանիա 

Միջին հաշիվ` 100-300 $ 

Խոհանոց` իսպանական, ժամանակակից

Հասցե` Իսպանիա, Ջիրոնա 

Վեբ կայք` www.cellercanroca.com 

Ռեստորանի հիմադիրներն են Ռոք եղբայրները: Այստեղ ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ պատրաստում են կատալոնական բաղադրատոմսերով ճաշատեսակներ: Ռեստորանն ունի խմիչքների՝ հատկապես գինիների լայն տեսականի:

​Աշխարհի ամենամեծ ճանապարհորդական նավերը ավելի շատ նման են լողացող քաղաքների քան նավերի` իրենց այգիներով և շատրվաններով: 

«Disney Fantasy» նավը իրականացնում է ճանապարհորդություններ միայն Կարիբյան ավազանով: Այս հսկա ուղևորատար նավը ունի ջրային զվարճանքների համա նախատեսված գոտի, որը կոչվում է « Ակվալաբ՚ », այն զբաղեցնում է 550 մ²: Իսկ երեխաները այստեղ կարող են զվարճանալ Disney-ի հեքիաթների և մուլտֆիլմերի հերոսների հետ: Այս հեքիաթային նավը կառուցված է 20-րդ դարի ոճով: Այն իրականացնում է ճանապարհորդություններ դեպի Բահամյան կղզիներ, նաև այն հայտնի է իր ջրային ատրակցիոններով և ունի ջրային գոտիներ նախատեսված երեխաների, դեռահասների համար:

Հանցագործ աշխարհի ամենահայտնի և երիտասարդ ներկայացուցիչ Ալ Կապոնեի իրական անունը Ալֆոնսո Ֆյորելլո Կապոնո էր: Նա ծնվել է 1899 թվականի հունվարի 17-ին: 1909 թվականին Կապոնեի ընտանիքը Նեապոլից տեղափոխվում է ԱՄՆ և հաստատվում Բրուքլինում: Կապոնեի ծնողները երազում էին իրենց տղային օրինապաշտ մարդ դարձնել: Սակայն ընտանիքի չքավորության պատճառով արդեն 9 տարեկանից Կապոնեն աստիճանաբար կապվում է գողերի և ավազակների հետ:

Նա ծնողների հորդորանքով մշտական աշխատանքի է տեղավորվում խաղասրահում, որն էլ հետագայում կարելի է ասել նրա համար դպրոց է դառնում: Կապոնեն կեգլիներ էր տեղադրում խաղասրահում: Ազատ ժամերի էլ այցելում էր պանդոկ, որտեղ էլ առաջին անգամ համտեսում է կնոջ հաճույքը: Փոքրիկ Էլենը շատ գեղեցկադեմ էր: Բայց Էլենի եղբայրը փորձում է ամեն կերպ նրան հետ պահել Ալֆոնսոից և դա էլ վերջինիս դեմքի սպիի պատճառը հանդիսացավ: Հետագայում Ալ Կապոնեն փորձում էր ամեն կերպ ազատվել այդ սպիից, հատուկ դիմափոշի էր քսում, լուսանկարվում միայն աջ կիսադեմով, սակայն նրան անվերադարձ կպավ Սպիավոր դեմքով մարդ մականունը:

Ֆրանկ Սինատրան մեծ երգիչ և դերասան է, ով դարձավ Ամերիկայի խորհրդանիշներից և գլխավոր աստղերից մեկը:  Նրա երաժշտական կարիերան սկսվել է դեռևս 1940–ական թվականներին: Նրան համարում էին ճաշակի և ոճի էտալոն: Սինատրայի  թավշյա ձայնը հնչում էր երկրի բոլոր ռադիոկայաններում: Եվ նույնիսկ Սինատրայի  մահից հետո նրա երգերը ԱՄՆ-ի և ողջ աշխարհի երաշժտական արդյունաբերության կարևոր մաս են կազմում:

<<Time>>-ը այսպես էր բնութագրում Սինատրային.  <<Տղամարդ, արտաքինով նման գանգստերի կերպարի, որն ունի խելահեղ փայլում աչքեր: Նա հագնում է շատ շքեղ վերնաշապիկներ և սպիտակ պատկերներով փողկապներ: Նա այժմ չի նկարվում կամ հայտնվում ուշադրության կենտրոնում առանց գլխարկի, որի միջոցով փակում է հետզհետե ճաղատացող գլուխը >>: